ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 2009 Թ. ՀՈՒԼԻՍԻ 2-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

Հուլիս 2, 2009: Հեղինակը` Լևոն Տեր-Պետրոսյան:
Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն է։ Ինչ խոսք, սա մի այնպիսի նշանակալի իրադարձություն է, որ չէր կարող հասարակության կողմից անարձագանք մնալ եւ չարժանանալ հատուկ գնահատականի։ Դրա վկայությունն է, մասնավորապես, այն անսահման ոգեւորությունը, որն օրեր շարունակ տիրում էր Սարյանի… Շարունակությունը...

RSS feed!

Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԿԻՐՆԵՐԻՆ

Հուլիս 1, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Ներբեռնել հայտարարության տեսագրությունը (.ZIP file) Սիրելի ժողովուրդ. Քիչ հետո ես կլքեմ այս տարածքը, որ հանգամանքների բերումով ստիպված եմ ընդհատակ անվանել, եւ ուղղություն կվերցնեմ դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք, որտեղ գտնվում է Հատուկ քննչական ծառայությունը: Այս քայլին դիմում եմ ի կատարումն ընդհատակից դուրս գալու եւ հատագա քաղաքական պայքարս բանտում շարունակելու խոստման: Այս ծրագրի իրագործման համար ինձ անհրաժեշտ է Հատուկ քննչական ծառայության օգնությունը, եւ ես մի քանի ժամից կլինեմ այնտեղ: Ընդհատակից դուրս… Շարունակությունը...

RSS feed!

Նիկոլ Փաշինյան

ՓԱՍՏԱՀԱՎԱՔԻ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

Հունիս 23, 2009: Հեղինակը` Ադմին:
«Հատուկ միջոցների կիրառման հետ կապված փաստերի ուսումնասիրության արդյունքները» Առաջնորդվելով Փաստահավաք խմբի լիազորությունները սահմանող` ՀՀ նախագահի 2008 թ. հոկտեմբերի 23-ի կարգադրությամբ (4-րդ կետի երրորդ ենթակետ)` Փաստահավաք խումբը որոշեց 2008 թ. մարտի 1-ին «Հատուկ միջոցների» կիրառման հանգամանքների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները ներկայացնել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին: Փաստահավաք խումբն ուսումնասիրեց 2008 թ. մարտիմեկյան դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերի նյութերը, պարզաբանումներ ստացավ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի հատուկ միջոցների կիրառման խմբի անդամներ Մկրտիչ… Շարունակությունը...

RSS feed!

Մարտի մեկ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 2009 Թ. ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

Հունիս 13, 2009: Հեղինակը` Լևոն Տեր-Պետրոսյան:
Սիրելի հայրենակիցներ, Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական մեքենայի, այնպես էլ հանձնաժողովների անդամների ու թաղային հեղինակությունների ամենաակտիվ մասնակցությամբ։ Սերժ Սարգսյանն այս ընտրություններով ցույց տվեց, որ… Շարունակությունը...

RSS feed!

Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները, Համաժողովրդական Շարժում

Հաշտեցման քաղաքականության անզոր եւ համր դերակատարները…

Հունիս 10, 2009: Հեղինակը` Արթուր Մանուկյան:
Հայաստանն այսօր գտնվում է այնտեղ, ուր 11 տարի առաջ էր կանգնած: Այն ժամանակ հայ դաշնակ-ազգայնականների ու կեղծ հայրենասերների օգնությամբ երկրում իշխանության եկավ Ռ. Քոչարյանը: Օսկանյանի օրոք, արտաքին քաղաքականության առանցքը հայտարարված ցեղասպանության ճանաչումը, կտրուկ ձեվով իր ազդեցությունը թողեց հայ հասարակության եւ սփյուռքի կյանքի վրա։ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ անզիջող քաղաքականության միջոցով Հայաստանի նոր ղեկավարությունը սփյուռքին կարողացավ կրկին շահել, սակայն Հայաստանի համար արդյունքները մնացին անբավարար: Ի վերջո այս ամենը աղետալի հետեվանքներ… Շարունակությունը...

RSS feed!

Արթուր Մանուկյան, Սփյուռք, Ցեղասպանություն

Հայտարարություն

Հունիս 9, 2009: Հեղինակը` Ադմին:
Մայիսի 31-ին, ինչպես նաև նախընտրական ժամանակաշրջանում, Հայաստանում կատարվել է աննախադեպ ընտրական զեղծարարություններ: Հայաստանաբնակ մեր հայրենակիցների պես, սփյուռքահայութնունը նույնպես հույսով էր, որ գոնե Երեւանի ավագանու օրինական եւ առանց կեղծիքի ընտրությունների ապահովումը, կմեղմացներ քաղաքական լարվածությունը եւ կստեղծեր հասարակական համերաշխության համար նպաստավոր մթնոլորտ: Ցավոք սրտի կատարվեց ճիշտ հակառակը, եւ ավելի ուժեղացավ քաղաքական ու հասարակական լարվաղությունը եւ անհանդուրժողականությունը: Ընտրական զեղծարարությունը հասավ իր գագաթնակետին, իշխանությունները ամենայն անպատասխանատվությամբ՝ մտածելով միայն իրենց նեղ շահերի մասին, ամենամեծ դերն… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, Ընտրություններ, Հայ Ագային Մշակութային Կենտրոն

ՎԵՐՋԻՆ ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻ՞Ն

Հունիս 7, 2009: Հեղինակը` Կատալիստ:

... թե՞ տարաձայնություններ «Ժառանգություն»-ում

Զարուհի Փոստանջյան, «Ժառանգություն» Հունիս 5, 2009 - «Մարտի 1–ի առավոտյան և դրանից հետո, անկախ նրանից, որ Լևոն Տեր–Պետրոսյանին տանը կալանավորել էին, թե ոչ, Լևոն Տեր–Պետրոսյանը պետք է լիներ ժողովրդի կողքին»։ Ստեփան Սաֆարյան, «Ժառանգություն» Մարտ 17, 2008 - «Բհուտոն ընտրեց առաջին ճանապարհը, այսինքն, դուրս եկավ ժողովրդի մեջ եւ տեղի ունեցավ նրա սպանությունը: Հիմա… Շարունակությունը...

RSS feed!

«Ժառանգություն», Լևոն Տեր-Պետրոսյան, Մարտի մեկ

Քսան տարի առաջ Տիանանմենի հրապարակ

Հունիս 4, 2009: Հեղինակը` Ադմին:
tiananmen-square-heroՔսան տարի առաջ Չինաստանի իշխանությունները կրակ բացեցին Տիանանմենի հրապարակում արդեն մի քանի շաբաթ ազատության համար հավաքված  երիտասարդության վրա:  1989 թվականի հունիսի 4-ին ճնշվեց Տիանանմենի ուսանողական բողոքը:  Սպանվածները հարյուրավոր էին: Մինչ այսօր չինական իշխանությունները ոչ միայն թաքցնում է զոհերի անուններն ու քանակը, այլև այդ դեպքերի մասին հիշելն ու խոսելը կարող է բանտարկության պատճառ դառնալ: Զուգահեռ անց կացնելով Տիանանմենի և Մարտի… Շարունակությունը...

RSS feed!

Բնապահպանություն, Միջազգային

2009 Թ. ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

Հունիս 2, 2009: Հեղինակը` Լևոն Տեր-Պետրոսյան:
Սիրելի հայրենակիցներ, Այն, ինչ ասվեց նախորդ ելույթներում, ընդամենը նախնական գնահատական էր անցած ընտրություններին: Մենք չէինք հավակնում այսօր սպառիչ պատասխան տալ եւ վերլուծել ամբողջ իրադարձությունը. մեկ օրում դրա հնարավորությունը չկար: Ուստի, իմ ելույթում հնչած գնահատականները նախնական են լինելու: Մենք մեր վերջնական գնահատականը` եւ այս իրադարձությունների մասին, եւ հետագա անելիքների մասին, եւ մեր ստրատեգիայի մասին` մենք կտանք մեր հաջորդ հանրահավաքում, որի ամսաթիվը ես ձեզ կհաղորդեմ ելույթի վերջում: Սակայն, մինչեւ գնահականներ տալը, ուզում եմ սրտանց… Շարունակությունը...

RSS feed!

Երևան, Ընտրություններ, Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները, ՀԱԿ, Համաժողովրդական Շարժում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունիս 1, 2009: Հեղինակը` Ադմին:
haklogoՄայիսի 31-ի վաղ առավոտից, ինչպես եւ սպասելի էր, կրկին սկսեց աշխատել ապօրինի վարչախմբի ընտրակեղծիքների դժոխային մեքենան։ Վաղ առավոտից հազարավոր ավտոբուսներով ու տաքսիներով մարդկանց տեղափոխում էին ընտրատեղամասեր։ Հարյուրավոր ավտոբուսներով մարդիկ են տեղափոխվել հանրապետության այլ քաղաքներից ու բնակավայրերից, որոնք ապօրինաբար մասնակցել են քվեարկությանը։ Քվեարկողներ են բերվել նաեւ հարեւան Վրաստանի Ախալքալակի շրջանից։ Տեղի է ունեցել ընտրակաշառքի զանգվածային բաժանում։ Տեղամասերի մոտ տեղակայված քրեական տարրը խոչընդոտել է… Շարունակությունը...

RSS feed!

Ավազակապետություն, Ընտրություններ, ՀԱԿ, Համաժողովրդական Շարժում