Դեկտեմբեր 25, 2008: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Ուտելը, սիրելը, ստեղծագործելը. սրանք են զբաղեցնում առաջին երեք տեղերը` մարդկային հաճույքների հիթ-շքերթում։ Բայց ինքնին ծամելը ինչ-որ բան չի նշանակում։ Ինչպես միշտ չէ, որ քարի հսկայական կտորից հնարավոր է լինում դուրս բերել Ռոդենի «Մտածողի» մակարդակի ստեղծագործություն, այնպես էլ դեռ պետք է կարողանալ մթերքի օվկիանոսից ուտելիք դուրս բերել...
Իսկ խաշը, մեր մեջ ասած, նման է անհաջող սեքսի. ուտում ես ու փոշմանում, որ կերել ես։ Բայց անհաջողության ծանրությունը հաղթահարելուց հետո շտապում ես նորից փորձել`…
Շարունակությունը... RSS feed!
Երկրի Հակառակ Կողմը
Դեկտեմբեր 18, 2008: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Նստած եմ, ուրեմն, ու մտածում եմ. հիմա՞ գրեմ այս գլուխը, թե` ավելի ուշ։ Շատ դժվար է որոշել այս հարցը, շատ դժվար է որոշել` երբ է գրելու պահը։ Մի քանի անգամ ֆիլմերում տեսել եմ, թե ինչպես են արեւմտյան գրողները աշխատում։
Նրանց համար ամեն ինչ պարզ է. պետք է այսինչ օրը, այսինչ ժամին վեպը պատրաստ լինի. ունենա այսքան բառ եւ հրատարակչին հանձնվի ժամը այսինչին։ Արեւմտյան գրողների մասին կարդալիս` իմանում ես, որ նրանցից ոմանք…
Շարունակությունը... RSS feed!
Երկրի Հակառակ Կողմը
Դեկտեմբեր 12, 2008: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Պահարանի դուռը, սակայն, չէր բացվում ու ես նրա մեջ պառկած` փորձում էի կռահել` ինչու: Հստակ լսել էի, թե ինչպես է դուռը բացվում, թե ինչպես են ինչ-որ մարդիկ ներս մտնում, ժամանակ առ ժամանակ ականջիս էին հասնում նաեւ ինչ-որ խոսակցության ձայներ: Չէի հասկանում, իհարկե, թե ինչ են խոսում, բայց չէի հասկանում նաեւ, թե ինչու չեն բացում այն պահարանի դուռը, որի մեջ գտնվում է ավարը: Կանգ առա այն վարկածի վրա, որ ԱԱԾ-ականները ի…
Շարունակությունը... RSS feed!
Երկրի Հակառակ Կողմը
Դեկտեմբեր 5, 2008: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Իմաստուն Ծերուկը Թիֆլիսից վերադարձավ հաջորդ օրը կեսօրին: Անհանգստացած էր.
- Երեւանից ինձ շտապ կանչում են,- ասաց նա` պայուսակս ու կոստյումս բազմոցին դնելով:
Երեւանյան այդ կանչը նրան տարօրինակ էր թվացել, եւ մտավախություն ուներ, թե դա ինչ-որ ձեւով կարող է կապ ունենալ ինձ հետ: Մենք մի փոքր քննարկեցինք նման հնարավորությունը եւ փորձեցինք վերլուծել այն շրջանակը, որ տեղյակ էր մեր հարաբերությունների մասին: Դա չափազանց նեղ շրջանակ էր եւ սահմանափակվում էր այն մարդկանցով, ովքեր ինձ օգնել…
Շարունակությունը... RSS feed!
Երկրի Հակառակ Կողմը
Նոյեմբեր 28, 2008: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Ինչո՞ւ է աշունը այսքան թախծոտ Հայաստանում: Ասում են` աշունը ամենուր է թախծոտ: Բայց ես ոչ մի տեղ չեմ հանդիպել այսպիսի աշնան, այսպիսի թախիծի, որ թանձրացած լինի մթնոլորտի մեջ, ոչ մի տեղ չեմ զգացել, որ թախիծը բույր ունենա: Իսկ Հայաստանում թախիծը բույր ունի, եւ այդ բույրը մեզ հասնում է ամենուր, ամենուր: Սա փոխաբերություն չէ, սա իրականություն է. մլլացող խաշամից է թախիծը բուրում: Մի ժամանակ ինձ թվում էր, թե միայն գյուղերի վրա…
Շարունակությունը... RSS feed!
Երկրի Հակառակ Կողմը
Նոյեմբեր 21, 2008: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Մինչ կտեղավորվեինք մեքենայի մեջ, կարգի բերեցինք ողջ տարածքը: Ոսկորները թողեցինք` մի անհայտ մոլորյալ շան համար: Հետո լուռ նստեցինք մեքենան ու լուռ սկսեցինք ընթացքը: Ապա Իմաստուն Ծերուկը զանգեց ինչ-որ մեկին եւ մի կարճ նախադասություն ասաց. «Գալիս ենք. ոնց պայմանավորվել ենք»:
- Փաստորեն, իմ «հիման» քեզ համար անակնկալ չէր,- դիմեցի ես Ծերուկին:
Նա նստած էր դիմացի նստատեղին եւ պատասխանեց առանց շրջվելու.
- Քեզ հետ գործ ունեցողը պետք է պատրաստ լինի ցանկացած անակնկալի. սկսած ամենացանկալիից` վերջացրած…
Շարունակությունը... RSS feed!
Երկրի Հակառակ Կողմը
Նոյեմբեր 19, 2008: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Սրտի մեծ կսկիծով արձանագրեցի, որ չնայած արդեն երկար ժամանակ Թիֆլիսում եմ, ոչ մի անգամ չեմ հարբել իմ սիրած վրացական գինիով: Ոչ մի անգամ գինի չեմ խմել, էլ ուր մնաց` սպիտակ «Telyany valley»: Երբ Զուրաբին այս մասին ասացի, նա սարսափով նայեց ինձ.
- Ե՞րբ ենք մարդավարի հաց կերել, որ…
Ե՞րբ ենք հաց ուտելու տրամադրություն ունեցել, որ: Զուրաբի փախստական հարազատների հոգսը ծանրության նման կախված էր մթնոլորտում, եւ վրացական սպիտակ գինու մասին հիշեցի այն ժամանակ…
Շարունակությունը... RSS feed!
Երկրի Հակառակ Կողմը
Նոյեմբեր 14, 2008: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Կատոյի հետ տեղի ունեցած միջադեպը Զուրաբին կանանց մասին խոսակցություն բացելու առիթ տվեց: Երեկոյան, երբ արդեն տանն էինք, նա սկսեց հետաքրքրվել, թե ի՞նչ կանանց եմ ճանաչել իմ ճանապարհորդության ընթացքում: Ես նրան պատմեցի Իզաբելի մասին, բաց թողնելով Քվենտինի եւ Ֆրեդի գոյության` ոչ այնքան կարեւոր փաստը, ապա պատմեցի Սեսիլի մասին, հետո պատմեցի, թե Պաուլան ոտքով ինչպիսի խաղեր էր տալիս, հետո պատմեցի Նովոսիբիրսկի խանութի վեց աղջիկների մասին: Ես ոչ մի բան չէի հորինում, ուղղակի…
Շարունակությունը... RSS feed!
Երկրի Հակառակ Կողմը
Նոյեմբեր 12, 2008: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Երբ Իմաստուն Ծերուկի տանը հաստատվելուց հետո առաջին անգամ հանդիպեցինք (զուգարանի դռան մոտ ունեցած մի քանի կիսաքնած հանդիպումները հաշիվ չեն), Զուրաբը ասաց, որ այդ իրադարձությունը պետք է նշել: Այդ օրը ես ավելի վաղ էի արթնացել ու ջուր էի եռացնում սուրճ պատրաստելու համար:
Ու երբ Զուրաբը արթնացած, հագած, կապած եկավ, ես նրան հարցրի` խմում ես չէ՞ սուրճ: Այստեղ նա անսպասելի առաջարկություն արեց. թե բա գնանք մեր «հանդիպումը» նշենք մի սրճարանում սուրճ խմելով: Դա…
Շարունակությունը... RSS feed!
Երկրի Հակառակ Կողմը
Հոկտեմբեր 31, 2008: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Մի քանի օր Զուրաբին չէի տեսնում, չնայած գտնվում էինք նույն տան մեջ: Երբ արթնանում էի, նա նոր-նոր քնած էր լինում, իսկ երբ ես էի քնում, գալիս էր արթնանալու նրա ժամը: Շուրջերկրյա ճանապարհորդությունը, ժամային բազմաթիվ գոտիների հատումը եւ, ի վերջո, սովորական հոգնածությունը ինձ ստիպում էին գամված մնալ անկողնուն, այնքան ժամանակ, մինչեւ թիֆլիսյան ցերեկները ինձ համար ստացան իրենց սովորական իմաստը` գիշերվա տեղը զիջելով գիշերներին:
Զուրաբը, այսուհանդերձ, զբաղված էր, եւ նրա առաջին հոգսը փախստական…
Շարունակությունը... RSS feed!
Երկրի Հակառակ Կողմը
ՎԵՐՋԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ