Մայիս 12, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Մարտ 27, 2008: Հեղինակը` Ադմին:
Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին մամլո խոսնակ Լեւոն Զուրաբյանը ներկայացել է հարցաքննության Երեւանի ոստիկանության Կենտրոնի բաժին:
Հարցաքննության մասին Զուրաբյանի պատմածներից ակնհայտ դարձավ, որ իրականում ոչ թե նրան են հարցաքննել, այլ նա է ոստիկաններին հարցաքննել: Բանն այն է, որ ոստիկանության քննիչները փորձել են նրանից բացատրություն ստանալ նրա կողմից իբր թե թույլ տրված ինչ-որ իրավախախտման առնչությամբ: Զուրաբյանը նրանցից ցանկացել է պարզել, թե կոնկրետ ինչում են իրեն մեղադրում եւ ոստիկանները կոնկրետ այդ…
Շարունակությունը... RSS feed!
Ավազակապետություն, Ընդհատակյա, Լևոն Տեր-Պետրոսյան, Քաղբանտարկյալներ
Մարտ 27, 2008: Հեղինակը` Ադմին:
«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ, մոտ երկու շաբաթ ԱԱԾ մեկուսարանում անցկացրած Նորիկ Նորիկյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար այդպես էլ անհասկանալի է մնացել, թե ինչպես ստացվեց, որ ինքն ազատ արձակվեց:
Մարտի 26-ին օրվա երկրորդ կեսին Նորիկյանը հրավիրվել է քննիչի մոտ, որտեղ նրան տեղեկացրել են, որ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի որոշմամբ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է: Նորիկյանը ձերբակալվել է մարտի 14-ին եւ տեղափոխվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն…
Շարունակությունը... RSS feed!
Ավազակապետություն, Ընդհատակյա, Մարտի մեկ, Քաղբանտարկյալներ
Մարտ 27, 2008: Հեղինակը` Ադմին:
Սերժ Սարգսյանի հետ կոալիցիոն կառավարություն կազմելու մասին փաստաթուղթ ստորագրելուց հետո երեկ առաջին անգամ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն ասուլիս կազմակերպեց, որը, սակայն, տապալվեց, եւ տիկին Բիշարյանը, ասուլիսը դեռ չավարտված, անսպասելի հեռացավ:
Ընդհանրապես, տիկին Բիշարյանն էն գլխից «Ուրբաթ» ակումբ եկավ շատ ջղայնացած եւ սկսեց իրեն ոչ հաճո հարցերին պատասխանել գրեթե ճչալով: Իսկ երբ լրագրողները նրանից պահանջեցին հարգանքով խոսել, վերջինս նախ ասաց, թե իր խոսելու ձեւն է այդպիսին, հետո էլ հայտարարեց, թե ինքը մենակ…
Շարունակությունը... RSS feed!
Ավազակապետություն, Ընդհատակյա, Մարտի մեկ
Մարտ 27, 2008: Հեղինակը` Ադմին:
Ժողովրդի դեմ իշխանության ծրագրած հերթական օպերացիան էլի տապալվեց:
Հյուսիսային պողոտայում արդեն մի քանի օր ոստիկանության կողմից իրականացվող մարդագողությունը, որի հիմնական նպատակն էր` վախեցնել քաղաքական զբոսանքի մասնակիցներին, ոչ մի կերպ չի ստացվում: Յուրաքանչյուր քաղաքացու գողություն վեր է ածվում կոմեդիկ մի տեսարանի: Բոլորովին պատահական ընտրությամբ գողության առարկա դարձած մարդիկ ոստիկանական մեքենա են նստում կա°մ ծիծաղելով, կա°մ հպարտությամբ: Ու ինչպես նախօրեին Հյուսիսային պողոտայից ոստիկանություն բերման ենթարկված ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էր ասում, նույնիսկ ծիծաղելի…
Շարունակությունը... RSS feed!
Ավազակապետություն, Ընդհատակյա
Մարտ 27, 2008: Հեղինակը` Ադմին:
Վերջին շրջանում ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյաների կողմից շրջանառության մեջ գցված ամենահանճարեղ «միտքն» այն էր, թե անցած ամիսների ընթացքում ժողովուրդը միտինգներում հնչող ելույթների ազդեցության տակ ընկել է «հոգեխանգարմունքների» մեջ, հիպնոսացվել է, զոմբիացվել է եւ այլն:
Ինչ խոսք, գերհարթ ուղեղ ունեցողների համար հանուն իր ազատությունների ամեն օր հանրահավաքների մասնակցող բազմահազար մարդկանց գործողությունները որեւէ այլ բացատրություն չեն կարող ունենալ: Հարթուղեղների համար ազատությունը անհասկանալի ինչ-որ սուբստանցիա է, որը հնարավոր չէ խաշի սեղանի շուրջ փաթաթել լավաշի մեջ…
Շարունակությունը... RSS feed!
Ավազակապետություն, Ընդհատակյա
Մարտ 27, 2008: Հեղինակը` Ադմին:
ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում հանգեցրել են պետական տեռորի հաստատմանը:
Արտակարգ դրությունը հանելուց հետո Հայաստանի իշխանությունները ծավալել են բռնությունների եւ ահաբեկումների նոր ալիք£ ՀՀ ոստիկանությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը որդեգրել են սովետական ԿԳԲ-ի մեթոդները եւ կազմակերպված ռեպրեսիաների են ենթարկում անպաշտպան մարդկանց:
Քաղաքացիները օրը ցերեկով, առանց պատճառի եւ բացատրության, բռնի ուժով բերման են ենթարկվում ոստիկանության բաժիններ, եւ նման բռնության զոհ կարող է դառնալ յուրաքանչյուր պատահական անցորդ: Ոստիկանությունում նոր միայն պարզում են…
Շարունակությունը... RSS feed!
Ավազակապետություն, Ընդհատակյա, Համաժողովրդական Շարժում, Մարտի մեկ
Մարտ 26, 2008: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց կողմից իրականացվող ռեպրեսիաների մասին խոսելիս “աշխատանքային” խոսակցությունների ժամանակ այդ պրոցեսը բնորոշում են որպես “գայկա ձգել”:
Այսինքն, երբ պիտի ասեն, թե նոր ռեպրեսիաներ պետք է իրագործել, ասում են` գայկաները պետք է ձգել: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը սկսելուն պես, Քոչարյանը եւ Սարգսյանը բազմիցս իրենց շրջապատում ասել են. “Ոչինչ, հեսա գայկաները մի քիչ էլ կձգենք ու ամեն ինչ կվերջանա”: Նման արտահայտություն, որ վերաբերվել է ՀՀ…
Շարունակությունը... RSS feed!
Ավազակապետություն, Ընդհատակյա, Նիկոլ Փաշինյան
Մարտ 25, 2008: Հեղինակը` Ադմին:
20-25 օր է` Հայաստանում ոչինչ չի կատարվում: Գոնե արտաքուստ:
“Կիրակնօրյա Հայլուրը” սկսվում ու ավարտվում է 20 րոպեում: Քաղաքական կյանք չկա: Մեռած է: Հայաստանում քաղաքական կյանքը սպանվեց մարտի 1-ի դեպքերի արդյունքում: Հիմա “Բաղդադում ամեն ինչ կարգին է”: Փողոցներով գնում-գալիս են մարդիկ, որոնք ձեւ են անում, թե ամեն ինչ կարգին է, թե հրապարակներում կանգնած զինվորներն իրենց պետքն էլ չեն, թե շարունակում են Հայաստանում ապրել այնպես, ինչպես մի քանի ամիս առաջ, ապագայի երկարաժամկետ պլաններ…
Շարունակությունը... RSS feed!
Ավազակապետություն, Ընդհատակյա
Մարտ 25, 2008: Հեղինակը` Ադմին:
Մարտի 24-ին երեկոյան ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանությանի բնակարանում:
Այնուհետեւ նրան բերման են ենթարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Բանությանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 “Զանգվածային անկարգություններ” եւ 225.1 “Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելը եւ անցկացնելը” հոդվածներով: Այնուհետեւ, նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման ժամանակավոր մեկուսարան:
Մարտի 24-ի լույս 25-ի գիշերը դատախազություն է բերման ենթարկվել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախընտրական շտաբի ակտիվիստ Լավրենտի…
Շարունակությունը... RSS feed!
Ավազակապետություն, Ընդհատակյա, Քաղբանտարկյալներ
ՎԵՐՋԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ