1990-1991

 ..

Հարցազրույց «Հայք» թերթին - 23.10.1991

 
   
– Մեծարգո պարոն Տեր‑Պետրոսյան, շնորհավորում եմ Ձեզ` նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Որպես Հայաստանի առաջին Նախագահ, որն ընտրվել է համընդհանուր ուղղակի ընտրություններով, ի՞նչ լավ բան կասեք մեր ժողովրդին:
– Նախ ես պետք է երեւո՛ւյթը գնահատեմ, ապա միայն անձնավորեմ:
Կարդացեք շարունակությունը ...

 

Հարցազրույց «Լը Մոնդ» թերթին - 26.06.1991

 
   
Հայաստանի ԳԽ նախագահ Լեւոն Տեր‑Պետրոսյանը մեզ հետ ունեցած իր հարցազրույցում հայտարարեց, որ իր ներկայությունը նոր միութենական պայմանագիր կնքելու գաղափարն ընդունող հանրապետությունների` հուլիսի 23‑ի հանդիպմանը ոչ մի կերպ չի հակասում հայ ժողովրդի կամքին, որը «ցանկանում է նվաճել իր անկախությունը» («Լը Մոնդ», 25 հուլիսի): Նա ընդգծեց նաեւ Ադրբեջանի հետ բանակցությունների նոր գործելակերպի հույժ կարեւորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ:

 

Հարցազրույց «Նեզավիսիմայա Գազետա» թերթին - 28.05.1991

     
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր‑Պետրոսյանի Փարիզ կատարած հնգօրյա այցի ծրագիրն այնքան լարված էր, որ հարցազրույցի համար նա ժամանակ կարողացավ գտնել միայն գիշերվա ժամը 3‑ին: Մենք զրուցեցինք մեկ ժամից ավելի՝ գրեթե այնքան, որքան տեւել էր անդրկովկասյան հանրապետության առաջնորդի զրույցը Նախագահ Միտերանի հետ մայիսի 22‑ին: – Ձեր հանդիպումը Միտերանի հետ կապվա՞ծ է արդյոք վերջին 20 օրերի իրադարձությունների հետ:

 

Հարցազրույց «Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթին - 05.1991

     
– Ավարտվո՞ւմ է արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով: Լ. ՏԵՐ‑ՊԵՏՐՈՍՅԱՆ,– Եւրոպայում անընդհատ հեղափոխության իր գաղափարի տապալումից հետո՝ 1920–21 թթ. Խորհրդային Ռուսաստանն իր հայացքն ուղղեց դեպի Արեւելք՝ ձգտելով ձեռք բերել մուսուլման ժողովուրդների, եւ, ամենից առաջ, Թուրքիայի համակրանքը: Հենց այդ նպատակին հասնելու համար Հայաստանը մասնատվեց:

 

Հարցազրույց «Քրիսչեն Սայընս Մոնիթըր» թերթին - 23.04.1991

     
Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Լեւոն Տեր‑Պետրոսյանը հայտնի է որպես խորհրդային անցուդարձերի սուր դիտորդ‑մեկնաբան: Ստորեւ` նրա տեսակետները խորհրդային ընթացիկ քաղաքականության մասին, որ նա արտահայտել է Երեւանում, ապրիլի 23‑ին կատարված մի հարցազրույցի ժամանակ: – Ի՞նչ հնարավորություն եք տեսնում, որ աջ ուժերը համոզեն Գորբաչովին բռնի ուժ գործադրելու Խորհրդային Միության ամբողջականությունը պահպանելու համար:

 

Հարցազրույց «Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթին - 04.1991

     
– Պարոն Տեր‑Պետրոսյան, Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ) ակտիվորեն ձգտում է համահայկական հանրաքվեի շուտափույթ անցկացմանը, որը պետք է պատասխան տա Հայաստանի անկախության հարցին: Դուք, ինչքան ինձ հայտնի է, այլ տեսակետ ունեք։ Որո՞նք են տարբերությունները: – Ի տարբերություն ԱԻՄ‑ի լիդերների, մենք ձգտում ենք հաշվի առնել իրերի իրական վիճակը: Մենք նպատակ չենք դրել գնալ միութենական իշխանությունների հետ ուղղակի առճակատման:

Հարցազրույց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին - 09.10.1990

     
– Պարոն Տեր‑Պետրոսյան, չխախտելով ավանդույթը, սկզբում անդրադառնանք պատմությանը՝ մեր աչքերի առջեւ գրված, մեր՝ յուրաքանչյուրիս կերտած պատմությանը, միով բանիվ՝ այն ժամանակահատվածին, որն ընկած է երկու՝ 1988 թ. փետրվարի 20 եւ 1990 թ. օգոստոսի 4 տարեթվերի միջեւ: Որպես այդ Շարժման առաջնորդներից մեկը, որտե՞ղ եք տեսնում նրա ակունքները, ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղյան շարժումը, ո՞րն էր նրա պատմական էությունը:

Հարցազրույց «Յառաջ» շաբաթաթերթին - 21.03.1990

 
   
– Թէեւ «Յառաջ»‑ի մէջ գրեցինք, բայց, աւելորդ չէ հաւանաբար, որ մեզի պարզէիք Ձեր այցելութեան բուն նպատակը: – Ներկայ այցելութեան առիթը ֆրանսիական ընկերվարական կուսակցութեան հրաւէրն էր՝ մասնակցելու Ռէննի համագումարին, որը տեղի ունեցաւ Մարտի 15–19‑ին: Հայոց համազգային շարժման վարչութեան որոշմամբ մեր պատուիրակութեան կազմում ընդգրկուեցինք ես եւ Բաբգէն Արարքցեանը:

Հարցազրույց «Հայք» թերթին - 04.03.1990

  Ելույթ 9 տարվա լռությունից հետո   
– Անձամբ ձեզ ի՞նչ տվեց Ղարաբաղյան շարժումը: – Ծուռ, նվիրված, զոհողության պատրաստ ընկերներ, որոնց միավորում է հանրային շահի գիտակցությունը եւ պարտքի ու պատասխանատվության զգացումը: Ընդ որում, ընկերներ ասելով, ես նկատի ունեմ ոչ միայն «Ղարաբաղ» կոմիտեի կամ ՀՀՇ‑ի վարչության անդամներին, այլեւ Շարժման հարյուրավոր այն մարտիկներին, որոնց հետ ինձ բախտ է վիճակվել շփվել: