1992-1993

 ..

 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՆԵԶԱՎԻՍԻՄԱՅԱ ԳԱԶԵՏԱ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻՆ – 13 օգոստոսի, 1992

     
 – Պարոն Նախագահ, ինչպե՞ս են Հայաստանում ընթանալու իշխանության կառույցների բարեփոխումները: Եւ ինչո՞ւ խորհրդարանական հանրապետության մոդելը հարմար չեկավ ետխորհրդային երկրներից եւ ոչ մեկին։ Հայաստանում արդեն անցյալ տարվա սեպտեմբերին խորհրդարանի (որը՝ Դուք այն ժամանակ գլխավորում էիք) եւ կառավարության հարաբերությունները ճգնաժամային էին, ինչը հանգեցրեց առաջին վարչապետի հրաժարականին:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՕԳՈՆՅՈԿ» ԱՄՍԱԳՐԻՆ (4 ապրիլի, 1992 թ.)

     
Լսելով մեր առաջին հարցը՝ Նախագահը մեղմ ժպտաց, հասկացնելով, որ դրան հեշտ չէ պատասխանել եւ որ՝ կանխատեսումներն իր տարերքը չեն: Սակայն մենք համառորեն պատասխանի էինք սպասում: Հարցը ձեւակերպված էր այսպես.
– Ժողովրդի մեջ Դուք անկեղծ եւ սթափ քաղաքական գործչի վարկ ունեք: Մենք կցանկանայինք Ձեզանից լսել կանխատեսումն այն մասին, թե ինչպե՞ս կարող է զարգանալ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ: Կարդացեք շարունակությունը ...

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՀԱՅՔ» ԹԵՐԹԻՆ (19 փետրվարի, 1992 թ.)

 
   
– Պարոն Նախագահ, Արցախյան շարժման չորրորդ տարելիցն է, եւ այս չորս տարիների ընթացքում ամենատարբեր մեկնաբանություններ են տրվել նրա դրդապատճառներին, փուլերին, ընթացքին: Ի՞նչը կառանձնացնեիք Շարժման ազդակներից:
– Հայ ժողովուրդն առիթը բաց չի թողել արտահայտելու իր իղձերը անգամ պատմական ամենաբարդ իրադրություններում: Արցախի հարցը 1988‑ի փետրվարին պատահականորեն չծնվեց:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ԻԶՎԵՍՏԻԱ» ԹԵՐԹԻՆ - 1 փետրվարի, 1992

     
– Լեւոն Հակոբի, Հայաստանում գտնվելու երկրորդ օրն իսկ համոզվում ես, որ այժմ մարդկանց կյանքն աննկարագրելիորեն ծանր է: Արդյո՞ք դա չի ազդում ազգի հոգեվիճակի վրա:
– Ես չէի ասի, որ հայերը հուսահատություն են ապրում: Երեւի, Դուք էլ առիթներ ունեցել եք դրանում համոզվելու: Անձամբ ձեզ ի՞նչ տվեց Ղարաբաղյան շարժումը: – Ծուռ, նվիրված, զոհողության պատրաստ ընկերներ, որոնց միավորում է հանրային շահի գիտակցությունը եւ պարտքի ու պատասխանատվության զգացումը: Ընդ որում, ընկերներ ասելով, ես նկատի ունեմ ոչ միայն «Ղարաբաղ» կոմիտեի կամ ՀՀՇ‑ի վարչության անդամներին, այլեւ Շարժման հարյուրավոր այն մարտիկներին, որոնց հետ ինձ բախտ է վիճակվել շփվել:   Կարդացեք շարունակությունը ...