|
|
|||||||||
Լյուդմիլա Տեր–Պետրոսյան
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Լյուդմիլա Ֆրոիմի Տեր-Պետրոսյանը /Պլեսկովսկայա/ ծնվել է 1947 թվականին, դեկտեմբերի 20-ին, Լենինգրադ /ներկայիս Սանկտ Պետերբուրգ/ քաղաքում:
Հայրը եղել է սպա, երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, մայրը՝ բժշկուհի, Լենինգրադի պաշտպանության մասնակից: Լյուդմիլա Տեր-Պետրոսյանն ավարտել է Լենինգրադի պետական ռուսական համալսարանի գերմանիստիկայի ֆակուլտետը: 1972 թվականին ամուսնանում է երիտասարդ հայ ասպիրանտ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ տեղափոխվում Երեւան: 1975 թվականին ծնվում է նրանց որդին՝ Դավիթը: Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը 20 տարի աշխատել է Հայաստանի պետական ռադիոյի ռուսական խմբագրությունում՝ որպես լրագրող-խմբագիր:
1994 թվականին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է հասարակական կազմակերպություն՝ Կանանց համահայկական միությունը, որի անփոփոխ նախագահն է հանդիսանում մինչ այսօր: Այս կազմակերպության գործունեության հիմնական նպատակն է կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությունը: Կազմակերպության կողմից իրագործված բազմաթիվ ծրագրերի շնորհիվ բազմաթիվ կանայք հնարավորություն են ունեցել բարձրացնելու իրենց մասնագիտական որակավորումը եւ գտնելու աշխատանք: 1995 թվականից մինչ այսօր միությունը իրականացնում է երկարաժամկետ մի ծրագիր՝ «Ես 21-րդ դարի քաղաքացի եմ»։ Այն ուղղված է պատանիներին եւ երիտասարդներին եւ նպատակ ունի բարձրացնելու նրանց գիտելիքները ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաեւ նպաստում է նրանց ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձեւավորմանը:
Կանանց համահայկական միությունն ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղի կանանց բազմաթիվ խնդիրներին: Միությունը համագործակցում է տարբեր միջազգային եւ կանանց հասարակական կազմակերպությունների հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Այն կազմակերպել է կանանց միջազգային չորս համաժողով /1994, 2005, 2006, 2007 թվականներին/, որոնք նպաստել են հայ կնոջ իմիջի բարձրացմանը հասարակական, քաղաքական եւ սոցիալական ոլորտներում: 2006 թվականին, կանանց միջազգային հերթական համաժողովի շրջանակներում, տիկին Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Հարավային Կովկասի կանանց ոչ ֆորմալ ակումբ, որի նպատակն է նպաստել Կովկասի ժողովուրդների, հատկապես կանանց եւ երեխաների առողջության եւ անվտանգության ապահովմանը: Տիկին Տեր-Պետրոսյանի անմիջական աջակցությամբ, 1996 թվականին, առաջին անգամ, ավելի քան 10 պատվիրակներ հնարավորություն ունեցան Պեկինում ներկայացնելու Հայաստանը՝ Միավորված ազգերի կազմակերպության կողմից կազմակերպված կանանց 4-րդ համաշխարհային համաժողովում: 1997 թվականին, Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ Լոս Անջելեսում ստեղծվում Անցած տարիների ընթացքում Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը մասնակցել է մի շարք կարեւոր միջազգային համաժողովների, մասնավորապես՝ - ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրի 50–ամյակին նվիրված համաժողովին, Փարիզ, Ֆրանսիա, 1999 թ. - ԱՄՆ Առաջին Տիկին Հիլարի Քլինտոնի /Hillary Clinton/ նախաձեռնությամբ կազմակերպված, հանրային առողջության հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողովին, Ատլանտա, ԱՄՆ.
- Ֆրանսիայի նախկին Առաջին Տիկին Էնն-Էյմոն Ժիսկար դ’Էստենի /Anne-Aymone Giscard d’Estaing/ կողմից կազմակերպված կանանց միգազգային համաժողովին՝ նվիրված երեխաների հիմնախնդիրներին, Փարիզ, Ֆրանսիա, 2002 թ. - Գերմանիայի կանանց կազմակերպությունների Ազգային խորհրդի հրավիրած «Գենդեր եւ ժողովրդավարություն» միջազգային համաժողովին, Բեռլին, Գերմանիա, 2004 թ.: Իր ակտիվ հասարակական գործունեության համար Լյուդմիլա Տեր-Պետրոյանը 1995 թվականին պարգեւատրվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /UNICEF/ հուշամեդալով: Ներկայումս Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը զբաղվում է երեք թոռնիկների դաստիարակությամբ՝ շարունակելով իր ակտիվ հասարակական գործունեությունը: |
|||||||||