ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

08.05.2008
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՉԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԱՌԹԻՎ
Մայիսի 9-ին լրանում է Հայրենական պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 53-րդ եւ Ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի հաղթանակներից մեկի՝ Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձը։ Այս երկու հաղթանակները խորհրդանշում են երկու տարբեր սերունդների՝ հանուն ազատության եւ արժանապատվության պայքարելու կամքն ու վճռականությունը։ Ազատատենչ ժողովուրդները միայն կարող են հաղթել, եւ դա հայ ժողովուրդն ապացուցել է այս երկու հաղթանակներով։

06.05.2008
«Ժառանգությունն» ուղղում է մտցնում կոալիցիայի հայտարարության մեջ
«Ժառանգություն» կուսակցությունը` ի գիտություն ընդունելով իշխող կոալիցիայի 4 կուսակցությունների մայիսի 4-ի ընդհանուր հայտարարությունը, միաժամանակ պահանջում է անհապաղ ուղղում մտցնել փաստաթղթի կետերից մեկում, որն ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը եւ հատվածապաշտական ու մոլորեցնող բնույթ ունի:

06.05.2008
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 2-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մերժելով վարչախմբի կողմից երկրում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական արատավոր համակարգը եւ միավորվելով լայնածավալ ժողովրդավարական շարժման մեջ, Հայաստանի ժողովուրդը 2008 նախագահական ընտրություններում կրկին ելավ վարչախմբի դեմ համաժողովրդական պայքարի: Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու վարչախմբի դեմ միավորված քաղաքական ուժերի ղեկավարությամբ որդեգրվեց քաղաքական պայքարի բացառապես խաղաղ, օրինական եւ ժողովրդավարական գործելակերպ: Նպատակը` նախագահական ընտրություններում հաղթելով եւ անհրաժեշտ վերափոխումներ իրականացնելով երկիրը բնականոն զարգացման ուղի դուրս բերելն էր:

08.03.2008
STOP violence in ARMENIA!

SOS Armenia!
NGOs, civil society members, human rights advocates and parliamentarians, people are seeking your support!
STOP violence in ARMENIA !

07.03.2008
STATEMENT - ZHELYU ZHELEV, BALKAN POLITICAL CLUB
For those who gripe about elections in the United States, all one has to do is look around the world and see how truly lucky we are. On recent example is the presidential election in Armenia held February 19.

07.03.2008
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ - հանդիպում Սեմնեբիի և Բրայզայի հետ
Մարտի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիին և նրա գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսսովը, Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ դե Լուզենբերգերը և այլ անձինք: