ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ՀԵՏ
Փետրվարի 27-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է հետընտրական զարգացումների իր գնահատականը, ևս մեկ անգամ շեշտել, որ իր ղեկավարած շարժումը հետայսու ևս գործելու է Սահմանադրության և օրենքների շրջանակներում, ինչպես նաև ընդգծել է իր հաստատակամությունը` մինչև վերջ պայքարել գործող ավազակապետական համակարգի դեմ:
|