ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այսօր առավոտից ՀՀ իշխանությունները, ուժ կիրառելով խաղաղ ցուցահարների դեմ և նրան նկատմամբ գործելով տարատեսակ և դաժան բռնություններ, փորձում են ամեն ինչ անել, որ այս մասին հայաստանյան հասարակությունը տեղեկացվի հնարավորինս քիչ:  Մի կողմից հայկական հեռուստաընկերությունները հանրությանն են ներկայացնում ամբողջովին միակողմանի տեղեկատվություն (մասնակի բացառություն է կազմում Երկիր Մեդիա հեռուստակայանը): Մյուս կողմից`այսօր ողջ օրվա ընթացքում ՀՀ իշխանությունների հրահանգով և բացահայտ միջամտությամբ չեն ցուցադրվում արտասահմանյան հեռուստաընկերությունների հեռարձակած հաղորդումների այն հատվածները, որոնք առնչվում են այսօր Հայաստանում ընթացող իրադարձություններին: Խոսքը մասնավորապես վերաբերում է համառուսաստանյան OPT 1-ին, Եվրոնյուզ և CNN հեռուստաալիքին:

Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը, սա գնահատում է որպես քաղաքացիների` տեղեկություններ ստանալու հիմնարար իրավունքի խախտում, ինչպես նաև սեփական ժողովրդի նկատմամբ սանձազերծված տեղեկատվական ահաբեկչություն և բլոկադա: