|
|
|||||||||
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՕմբուդսմենը հարցնում էմարտի 2-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով նա մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններին տվել է իր գնահատականը եւ մի շարք հարցեր է առաջադրել ՀՀ իշխանություններին:
«Մարտի 1-ի իրադարձությունները սկսեցին Ազատության հրապարակում խաղաղ նստացույցը բռնի կերպով դադարեցնելուց»,- ասվում է օմբուդսմենի հայտարարությունում: Կատարվածի իրական մեղավորներին որոշելու համար` Հարությունյանը հետեւյալ հարցերն է առաջադրել ՀՀ իշխանություններին. «Ո՞վ, ե՞րբ եւ ի՞նչ հանգամանքներում է որոշում կայացրել` խաղաղ նստացույցը մարտի 1-ի վաղ առավոտյան ուժի գործադրմամբ հարկադիր դադարեցնելու վերաբերյալ»: Բացի այդ, օմբուդսմենը ցանկանում է նաեւ պարզել` արդյո՞ք նստացույցի մասնակիցներին ներկայացվել է խուզարկություն իրականացնելու հրապարակային պահանջ: Այնուհետեւ Հարությունյանը արձանագրել է. «Մեզ համար դժվար է իրականությունը բացահայտել, բայց մեկ հարց մնում է անպատասխան: Ի՞նչն էր պատճառը, որ Ոստիկանությունը խոչընդոտեց լրագրողների մասնագիտական գործունեության իրականացմանը, ինչը հնարավորություն կընձեռեր ստանալ լիարժեք եւ անաչառ տեղեկատվություն»,- ասված է հայտարարությունում: |
|||||||||