|
|
|||||||||
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ՀԵՏՆոյեմբերի 19, 2007Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր‑Պետրոսյանն ընդունել է Հարավային Կովկասում Եւրամիության Հատուկ ներկայացուցիչ պարոն Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը։ Շուրջ մեկ եւ կես ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ առաջիկա նախագահական ընտրություններին վերաբերող հարցեր։ ՀՀ առաջին նախագահը պարոն Սեմնեբիին ներկայացրել է Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որոնք հնչեցվել էին նոյեմբերի 16-ի հանրահավաքում։ Եւրամիության Հատուկ ներկայացուցչին են հանձնվել նաեւ ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման եւ ոստիկանության բռնարարքների մասին «Լեւոն Տեր‑Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակի» կողմից կազմված տեղեկանքների առաջին երեք թողարկումները։ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ |
|||||||||