|
|
|||||||||
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԳյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության մասինԳյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս Հայաստանում հաստատված ավազակապետության եւ խոսքի ազատության անհամատեղելիությունը։ Հայաստանի պետական մարմինները` Հարկային պետական ծառայության գլխավորությամբ, հետապնդումներ են սկսել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկատմամբ, այն բանից հետո, երբ վերջինս ի հեճուկս իշխանական տարբեր օղակների նախազգուշացումների եթեր է հեռարձակել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը եւ պատշաճ կերպով լուսաբանել հոկտեմբերի 26-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը։ Հեռուստաընկերության նկատմամբ իրականացրած լայնամասշտաբ հարձակմամբ գործող իշխանությունը փորձում է ահաբեկել եւ լռեցնել հանրության առաջ իր պարտքը կատարող լրագրական կոլեկտիվին։ Իշխանական համակարգը զգում է, որ հանրապետության նորանոր հեռուստաընկերություններ սկսում են թոթափել իշխանական գրաքննությունը, եւ «ԳԱԼԱ»-ի նկատմամաբ իրականացվող հետապնդումներով փորձ է արվում ահաբեկել նաեւ մյուս հեռուստաընկերություններին։ Հավաստիացնում ենք, որ նրանց նկատմամբ իրականացվող հետապնդումները ոչ այլ ինչ են, եթե ոչ հոգեւարքի մեջ գտնվող համակարգի ջղաձգում, եւ իշխանությունը այլեւս չի կարողանում ամբողջական վերահսկողության տակ պահել եթերը։ Մենք զորակցություն ենք հայտնում Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը, մասնագիտական պարտքին հավատարիմ բոլոր լրագրողներին, եւ հայտարարում, որ հնարավոր բոլոր միջոցներով կպաշտպանենք ազատ արտահայտվելու նրանց սահմանադրական իրավունքը։ Մեր հավատարմությունն ենք հայտնում ժողովրդավարության, օրինականության, խոսքի ազատության սկզբունքներին, եւ հավաստիացնում, որ այդ սկզբունքների պաշտպանության սկզբունքային դիրքերում ենք լինելու նաեւ առաջիկա նախագահական ընտրություններում մեր թեկնածուի հաղթանակից հետո։ Հանրապետության բոլոր ԶԼՄ-ներին կոչ ենք անում չտրվել ճնշումներին, եւ զբաղվել հանրությանը օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելու մասնագիտական պարտքի իրականացմամբ։ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ 13.11.07 |
|||||||||