ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հեռախոսազրույց Պետրաս Վայտիեկունասի հետ

 

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար պարոն Պետրաս Վայտիեկունասը այսօր երեկոյան զանգահարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն ՏերՊետրոսյանին եւ կարճատեւ զրույց ունեցել նրա հետ։ Նախարարը մասնավորապես գոհունակություն է հայտնել հայ-լիտվական հարաբերությունների ներկա վիճակի կապակցությամբ, նշելով, որ այդ հարաբերությունների հիմքը դրվել է նախագահներ Լանդսբերգիսի եւ ՏերՊետրոսյանի ստորագրությամբ 1991 թվականին կնքված հայ-լիտվական բարեկամության եւ համագործակցության միջպետական պայմանագրով։

 

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ