|
|
|||||||||
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐՀանդիպում Րաֆֆի Հովհաննիսյանի հետՆոյեմբերի 8-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այցելել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն, որտեղ հանդիպում է ունեցել «Ժառանգություն» կուսակցության եւ ԱԺ համանուն խմբակցության նախագահ` պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ. զրուցակիցները մտքեր են փոխանակել նախագահական առաջիկա ընտրությունների շուրջ սպասվող զարգացումների վերաբերյալ։ Հանդիպումը անցել է բացառիկ ջերմ մթնոլորտում։ Ներկա են գտնվել նաեւ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը, եւ 1996-98թթ. ՀՀ ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը։ Հանդիպումը տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ։ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ |
|||||||||