ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՐՔՈՒՄ

«Ժամանակ-Երեւան» օրաթերթի հաղորդման վերաբերյալ

 

«Ժամանակ-Երեւան» օրաթերթը նոյեմբերի 21-ի համարում հաղորդել էր, թե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 11-ին պետք է մեկնի Մոսկվա, եւ որ նրան ընդունելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Լեւոն Տեր-Պետրոսյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու քաղաքացիական նախաձեռնությունների գրասենյակը հայտարարում է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

 

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

 

22.11.07