ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՄ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ

 

Նոյեմբերի 20-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեպսանատանը իր պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ շուրջ 2 ժամանոց զրույց է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրոպական Միության անդամ երկրների դեսպանների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Ֆրասիայի« Գերմանիայի« Մեծ Բրիտանիայի« Իտալիայի« Հունաստանի« Լեհաստանի« Ռումինիայի« Բելգիայի« Լիտվայի դեսպանները, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության երեւանյան գրասենյակի ղեկավարը։

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությունը։ Քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ արտաքին հարաբերություններին վերաբերող խնդիրներ։ Առաջին նախագահը մանրամասն պատասխանել է դեսպաններին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպման մասնակիցներին է հանձնել նաեւ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների փաթեթը« ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման եւ ոստիկանության բռնարարքների մասին «Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակի» կողմից կազմված տեղեկանքների առաջին երեք թողարկումները։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ Դավիթ Շահնազարյանը։

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ