|
|
|||||||||
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ - հանդիպում Սեմնեբիի և Բրայզայի հետՄարտի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիին և նրա գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսսովը, Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ դե Լուզենբերգերը և այլ անձինք:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերը` հիմնված ԵՄ Նախագահության մարտի 4-ի հայտարարության վրա, որը, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը հավաստել է Սահմանադրական դատարանում ունեցած իր ելույթում, նա ընդունում է ամբողջությամբ և համարում իրավիճակից դուրս գալու լավագույն առաջարկը: Մարտի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգտոնը, ԱՄՆ Դեսպանության քաղաքական բաժնի ղեկավար Սթիվեն Բենքսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին իրավիճակի կարգավորման հետ կապված հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Անդրադարձ է եղել նաև վերջին օրերին շփման գծում արձանագրված զինադադարի խախտման դեպքերին: |
|||||||||