|
|
|||||||||
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
Նոյեմբերի 27-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի դաշնության արտաքին գործերի նախարարության Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար, դեսպան` դոկտոր Հանս-Դիտեր Լուկասի եւ ՀՀ-ում Գերմանիայի դաշնության արտակար• եւ լիազոր դեսպան, տիկին Անդրեա Վիկտորինի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի առանձնատանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ 1996-98թթ. Հայաստանի ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը: Քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, 2008 թվականի նախագահական ընտրություններին, Հարավային Կովկասի երկրների համագործակցության հեռանկարներին, Հարավային Կովկաս-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: |
|||||||||