ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչներ Մանուշակ Պետրոսյանը եւ Ռոբերտ Սանոյանը այսօր ԿԸՀ են ներկայացրել Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահի թեկնածու է առաջադրվել ինքնառաջադրման կարգով։