|
|
|||||||||
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԼեւոն Տեր-Պետրոսյանի Հայտարարությունը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ
FIRST PRESIDENT OF THE REPUBLIC OF ARMENIA
Սահմանադրական դատարանը ականապատեց Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը
Ս. թ. մարտի 5-ին ես Սահմանադրական դատարանի ուշադրությունը հրավիրեցի երկու իրավական հարցի վրա։ Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածի համաձայն՝ վարչապետը միայն մեկ հանգամանքում կարող էր գրանցվել ՀՀ նախագահի թեկնածու, այն է՝ եթե ունենար ՀՀ նախագահի պաշտոնակատարի կարգավիճակ, եւ քանի որ Սերժ Սարգսյանը այդպիսի կարգավիճակ չուներ, հետեւաբար նրա գրանցումն անօրինական է։ Իսկ ըստ ՀՀ Սահմանադրության 53.1 հոդվածի՝ «ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության նախագահի ընտրություն չի անցկացվում»։ «Նախագահի ընտրություն» նշանակում է ընտրական ողջ գործընթացը՝ սկսած առաջադրումից մինչեւ բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը, այն է՝ Սահմանադրական դատարանի որոշումը։ Ուստի քանի որ Սահմանադրական դատարանի նիստերը կայացել են այդպիսի դրության պայմաններում, ապա ընտրությունները վավերական կամ օրինական չեն կարող համարվել։
|
|||||||||