ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀԵՏ

Դեկտեմբերի 1-ին ՀՀ Առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Զրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքին իրադրության, ապագա զարգացումների եւ առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր: Լեւոն Տեր-Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց «Ժողովրդավարական ուղի» կուսակցությանն ու նրա նախագահին 2008թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունը սատարելու որոշման համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ, որ առաջիկայում Տեր-Պետրոսյանը կհանդիպի «Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչության հետ: