ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵԽ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Դեկտեմբերի 3-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ հանձնաժողովի քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ-ում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումավան եւ 1996-98թթ. ՀՀ ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը: Շուրջ մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ-ի առաջ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման, Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի, ինչպես նաեւ 2008թ. նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր: Զրուցակիցները նաեւ մտքեր են փոխանակել Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու` ՀՀ առաջին նախագահի եւ մի քանի հայաստանյան գործիչների առաջարկների մասին: