ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ա. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Դեկտեմբերի 5-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնությունների գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Արզումանյանը ընդունեց ԵԱՀԿ Ժողովրդավարական Հաստատությունների եւ Մարդու Իրավունքների Գրասենյակի (ԺՀՄԻԳ) Ընտրությունների դեպարտամենտի ղեկավար Ջերալդ Միտչելին, Ընտրությունների հարցերով խորհրդական Նիկոլա Շմիդտին եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մարկ Բոյանիչին։ Զրույցի ընթացքում քննարկվեցին առաջիկա նախագահական ընտրությունների եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության գործունեության հետ կապված մի շարք հարցեր