|
|
|||||||||
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ«ՍԻԼ կոնցեռնի» մասինՎերջին ամիսներին վարչախմբի հրահանգով պետական իշխանության տարբեր օղակներ բացահայտ հարձակում են սկսել Սուքիասյանների ընտանիքին պատկանող տնտեսավարող ձեռնարկությունների վրա: Այս գործընթացը սկիզբ է առել այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր, «ՍԻԼ կոնցեռն» ընկերության պատվավոր նախագահ Խաչատուր Սուքիասյանը հայտարարեց ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Հարձակումը արտահայտվում է ոչ միայն հարկային եւ իրավապահ մարմինների ապօրինի գործողություններով: Իշխանական վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերությունները եւ այլ լրատվական միջոցներ սկսել են տնտեսական այս կառույցի մասին ստահոդ տեղեկություններ տարածել, փորձելով վարկաբեկել Սուքիասյանների ընտանիքին պատկանող ապրանքանիշերը: Հայաստանի տասը խոշորագույն հարկատուների ցուցակում տեղ ունեցող «ՍԻԼ կոնցեռնի» նկատմամբ իրականացվող այս գործողությունները, որոնք ունեն բացառապես քաղաքական դրդապատճառներ եւ կառավարվում են մեկ կենտրոնից, համաժողովրդական շարժման հաղթանակը կասեցնելու անօգնական փորձեր են մի վարչակարգի կողմից, որը պարտվելով գաղափարական պայքարում` դիմում է անօրինականությունների: Խստորեն դատապարտելով այս գործելաոճը, հայտարարում ենք, որ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ քաղաքական հետապնդումների հեղինակները եւ իրականացնող պաշտոնյաները պատասխանատվություն են կրելու օրենքի առջեւ:
|
|||||||||