ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ

Այսօր՝ դեկտեմբերի 7 ին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Զրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքին իրադրության, ապագա զարգացումների եւ առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր: Լեւոն Տեր-Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց Մարքսիստական կուսակցությանն ու նրա նախագահին՝ մեկնարկած նախագահական ընտրություններում համաժողովրդական շարժմանը միանալու համար: