|
|
|||||||||
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ«Չորրորդ իշխանություն» թերթի մասինԴեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերվա ժամը 4.00-ի սահմաններում պայթեցվել է «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրատան մուտքի դուռը, ինչի հետեւանքով լուրջ վնաս է հասցվել նաեւ թերթի գրասենյակին: Բարեբախտաբար, հրդեհ չի բռնկվել եւ պայթյունի պահին ոչ ոք խմբագրատանը չի եղել: Այս բարբարոսական ահաբեկչությունը երկրում խոսքի ազատությունը բռնությամբ սահմանափակելու վերջերս ծավալված արշավի հերթական քայլն է: Ավազակապետությունը սրանով փաստորեն ընդունում է սեփական պարտությունը քաղաքական բանավեճի ասպարեզում եւ փոքրոգաբար փորձում տեղափոխել պայքարը ահաբեկումների դաշտ: Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակը խստորեն դատապարտում է մամուլի ազատության դեմ կատարված հերթական այս ոտնձգությունը եւ վստահեցնում է Հայաստանի քաղաքացիներին, որ երկրում օրինականության եւ սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված համաժողովրդական շարժման անկասելի հաղթանակից հետո այս խայտառակ արշավի կազմակերպիչները եւ իրագործողները կստանան իրենց արժանի պատիժը:
|
|||||||||