ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ՀԵՏ

Դեկտեմբերի 19-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանն իր տանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ։

Մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, առաջիկա նախագահական ընտրություններին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող բազմաթիվ հարցեր։

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Պիտեր Սեմնեբիի Երեւանի գրասենյակի պատասխանատու Անդրեյ Դիդենկոն։

19 դեկտեմբերի, 2007թ.
Երեւան