ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպում է ունեցել ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Դեմիրճյանների բնակարանում: Քննարկվել են նախագահական առաջիկա ընտրարշավի կազմակերպմանը եւ քաղաքական հնարավոր զարգացումներին վերաբերող հարցեր: Հանդիպումը անցել է ջերմ, բարեկամական մթնոլորտում: