|
|
|||||||||
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸՍիրելի հայրենակիցներ, Նախատոնական այս մթնոլորտում կուզեի շնորհավորել մեր ողջ ժողովրդի Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը՝ յուրաքանչյուրիդ մաղթելով այն բոլոր բարիքները, որոնց դուք լիուլի արժանի եք։ Կերազեի իրականացած տեսնել ձեր ակնկալիքներն ու պատկերացումները՝ ընտանեկան երջանկության, գթասրտության, ընկերասիրության, բարոյականության եւ ձեր երեխաների ապագայի մասին։ Կցանկանայի, որ դուք ազատվեիք բանակում ծառայող կամ արտագնա աշխատանքի մեկնած ձեր զավակների, եղբայրների, հայրերի կամ ամուսինների վիճակով մտահոգվելու ծանր բեռից։ Կկամենայի, վերջապես, որ ձեզանից շատերի աշխարհացրիվ ընտանիքները միավորվեին հայրենյաց ջերմ օջախներում։ Առաջիկա տարում դուք ունեք այդ ակնկալիքների իրականացման հիմքերը դնելու եւ ձեր ապագան սեփական ձեռքերով կերտելու հնարավորությունը։ Մի՛ կորցրեք այդ հնարավորությունը։ Շնորհավոր Նոր տարի։
|
|||||||||