ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՉԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԱՌԹԻՎ

Մայիսի 9-ին լրանում է Հայրենական պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 53-րդ եւ Ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի հաղթանակներից մեկի՝ Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձը։ Այս երկու հաղթանակները խորհրդանշում են երկու տարբեր սերունդների՝ հանուն ազատության եւ արժանապատվության պայքարելու կամքն ու վճռականությունը։ Ազատատենչ ժողովուրդները միայն կարող են հաղթել, եւ դա հայ ժողովուրդն ապացուցել է այս երկու հաղթանակներով։

Մայիսի 9-ին Համաժողովրդական շարժման մասնակից կուսակցությունների ղեկավարները կայցելեն «Հաղթանակ» զբոսայգի` Անհայտ զինվորի հուշարձանին այցելելու, ազատության համար իրենց կյանքը զոհաբերած մեր փառապանծ հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու, նոր հաղթանակների մեր կամքը ցուցադրելու համար։

Կոչ ենք անում բոլոր նրանց, ում համար թանկ է ազատությունը եւ սեփական երկրում արժանապատիվ ապրելու իրավունքը, ժամը 12-ին հավաքվել «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ։