|
|
|||||||||
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸԴեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբի անդրանիկ նիստը: Նիստը վարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը. մասնակցել է նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական շտաբի պետ է նշանակել Ալեքսանդր Արզումանյանին: Ձեւավորվել է նաեւ Կենտրոնական շտաբ` հետեւյալ կազմով. «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյան, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյան, ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյան, «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության անդամ Դավիթ Մաթեւոսյան, «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյան, Մանուշակ Պետրոսյան, Աշոտ Սարգսյան: Երեւանի քաղաքային շտաբի պետ է նշանակվել ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների շտաբի պետ է նշանակվել Դավիթ Առաքելյանը, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների շտաբի պետ` Տիգրան Տեր-Պետրոսյանը, Շենգավիթում` Սուրեն Աբրահամյանը, Մալաթիա-Սեբաստիայում` Վահագն Խաչատրյանը, Աջափնյակ-Դավիթաշենում` Ռաֆիկ Մկրտչյանը, Արաբկիրում` Արամ Մանուկյանը, Քանաքեռ-Զեյթունում` Մանուկ Գասպարյանը, Նոր Նորքում` Պարգեւ Օհանյանը, Ավանում` Հովհաննես Իգիթյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբը տեղակայվելու է Կորյունի 19Ա հասցեում: Երեւանի կենտրոնական քաղաքային շտաբը տեղակայվելու է «Այրարատ» կինոթատրոնի տարածքում` Արշակունյաց պողոտայի կողմից: Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբներ ձեւավորվել են հանրապետության բոլոր մարզերում: |
|||||||||