ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՊԱՏԱՐԱԳԻ

Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, Ձեզ եւ Մեզ մեծ Ավետիս:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունվարի վեցին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնական սուրբ Պատարագին: Պատարագին ներկա են եղել նաեւ Տեր-Պետրոսյանի Կենտրոնական նախընտրական շտաբի անդամները, ինչպես նաեւ Երեւան քաղաքի շտաբների ղեկավարներն ու աջակից քաղաքական ուժերի ղեկավարներ:

06.01.08