ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ազատության եւ ժողովրդավարության՝ բոլորս դեպի Մատենադարանի հրապարակ:

Այսօր՝ հունիսի 20-ին ժամը 18-ին տեղի կունենա Համաժողովրդական շարժման հրավիրած համահանրապետական հանրահավաքը Մատենադարանի մոտ: Հավաքներ կազմակերպելը ու դրանց մասնակցելը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է: Հիշեցնում ենք, որ հանրահավաքի օրակարգը Հայաստանում ժողովրդավարական ազատությունների վերականգնման, մասնավորապես` ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի 1609 բանաձեւի կատարման ընթացքի քննարկումն է՝ միջազգային նույն այդ կազմակերպության հերթական վեհաժողովից առաջ: Այս հանրահավաքը պետք է դառնա մեր հաղթական պայքարի կարեւորագույն հանգրվաններից մեկը:

Մենք ողջունում ենք ոստիկանության հայտարարությունն այն մասին, որ նա թույլ չի տա հանրահավաքի ընթացքում «մասսայական անկարգություններ եւ հանցագործության դեպքեր տեղի ունենան»: Մենք նույնպես համարում ենք, որ սադրիչների նկատմամբ դիրքորոշումը պետք է լինի շատ կոշտ, իսկ ազատորեն հանրահավաք անցկացնելու մյուս քաղաքացիների իրավունքները չպետք է ոտնահարվեն: Ուստի մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ ոստիկանության հետ համագործակցելով ապահովել հանրահավաքի բնականոն ընթացքը:

Հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ազատության եւ ժողովրդավարության՝ բոլորս դեպի Մատենադարանի հրապարակ:

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ