|
|
|||||||||
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՈրպես «Սփյուռքին դուր եկող» հարց Հայոց ցեղասպանության խնդիրը տարբեր ամբիոններից հերոսաբար հնչեցնող, այն փառավորապես իր արտաքին քաղաքականության օրակարգում ընդգրկած վարչախումբը հերթական հարվածը հասցրեց դրա միջազգային ճանաչման գործին: Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած իր վերջին այցի ժամանակ արել է մի հայտարարություն, որով համաձայնություն է տալիս «պատմական փաստերի ուսումնասիրման» հարցով պատմաբանների մի հանձնաժողով ստեղծելու թուրքական կողմի երկու տարի առաջ արած առաջարկին: Տասնամյակներ շարունակ համայն հայությունը ու մասնավորապես սփյուռքահայությունը իր ողջ ներուժն ու ջանքերը նվիրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման խնդրին: Բազմաթիվ երկրների կառավարություններ արդեն իսկ ճանաչել են այն, որոշ տեղերում անգամ օրենքով պատասխանատվություն է սահմանված Հայոց ցեղասպանությունը ուրացողների, ժխտողների համար: Թուրքիան, գործի դնելով իր դիվանագիտական ողջ կարողությունները եւ չկարողացավ զսպել պատմական անսակարկելի այս իրողության ճանաչման շարունակվող գործընթացը, երկու տարի առաջ հանդես եկավ այդ շրջանի իրադարձությունների ուսումնասիրման համար պատմաբանների հայ-թուրքական մի հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ: Սա ակնհայտ մի ծուղակ էր, որին համաձայնելը արդեն իսկ պետք է նշանակեր՝ գեթ առայժմ կասկածի տակ դնել Ցեղասպանության իրողությունը: Եւ այսօր Սերժ Սարգսյանը, առաջինը լինելով, պաշտոնապես համաձայնություն է տալիս Ցեղասպանության փաստը հարցականի տակ դնող Թուրքիայի այդ առաջարկին: Դրանով իսկ Հայաստանի նախագահի պաշտոնը բռնազավթած անձը կա՛մ հավաստում է, որ ողջ հայությանը հուզող այս հարցը իր համար պարզապես փոխարկելի մանրադրամ է, կա՛մ մատնում է նախագահի պաշտոնին անհամատեղելի իր քաղաքական ու դիվանագիտական ողջ տգիտությունը: Կողմնակիցը լինելով Հայ-թուքական հարաբերությունների կարգավորմանը արժանապատիվ գործընկերության սկզբունքների հիման վրա և առանց նախապամանների, մենք դատապարտում ենք Սերժ Սարգսյանի այս վտանգավոր հայտարարությունը, որին, համոզված ենք, իր վերաբերմունքը կարտահայտի ինչպես Հայաստանի ժողովուրդը, այնպես էլ ողջ սփյուռքահայությունը: ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ |
|||||||||