ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր, հունիսի 25-ին Բժշկական համալսանաի մոտ օրը ցերեկով, «անհայտ անձանց» կողմից թիկունքից հաձակման ու դաժան ծեծի է ենթարկվել ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնության անդամ, Համաժողովրդական շարժման ակտիվիստ Նարեկ Հովակիմյանը:

Իշխանությունը բռնազավթած հանցագործ վարչախումբը, տեսնելով որ պարտվում է գաղափարական, քաղաքական եւ իրավական ոլորտներում, մինչդեռ օրեցօր թափ է առնում Համաժողովրդական շարժումը եւ դրանում մեծանում է երիտասարդության դերակատարությունը, շարունակում է ավելի հաճախակի դիմել ամենաստոր ու ողորմելի մեթոդների: Այսօր, հունիսի 25-ին Բժշկական համալսանաի մոտ օրը ցերեկով, «անհայտ անձանց» կողմից թիկունքից հաձակման ու դաժան ծեծի է ենթարկվել ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնության անդամ, Համաժողովրդական շարժման ակտիվիստ Նարեկ Հովակիմյանը: Սա նույն ձեռագիրն է, որով վերջին շրջանում ծեծի էին ենթարկվել ՀԻՄԱ շարժման ակտիվիստ Արսեն Խառատյանը եւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական կազմակերպության ղեկավար Նարեկ Գալստյանը:

Պարտված քոչարյանա-սերժական ռեժիմը ոչ մի կերպ չի հասկանում, որ նման քայլերով նա միայն ավելի ու ավելի է խորացնում առկա քաղաքական ճգնաժամը եւ ժողովրդի ատելությունը իր նկատմամբ: Ոչ մի կերպ չի հասկանում, որ դրանով ոչ թե կանխում է Համաժողովրդական շարժման մեջ երիտասարդության իր համար այնքա¯ն վտանգավոր զանգվածային ներգրավումը, այլ առավել ամրացնում նրանք պայքարի կամքը: Քանզի նմանօրինակ ամեն մի փաստից հետո բոլորը գիտակցում են, որ նենգաբար ծեծվել են ոչ թե իրենց հասակակիցները, այլ իրենցից յուրաքանչյուրը:

Մենք դատապարտում ենք վարչախմբի հրահանգով կազմակերպված  այս ստոր արարքը եւ հավաստիացնում, որ այսօրինակ հանցագործությունների կատարողներն ու կազմակերպիչները շուտ թե ուշ անպայման պատասխան են տալու օրենքի առջեւ:

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
25.06.2008