|
|
|||||||||
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնություն հայտարարությունըՀունիսի 25-ին ժամը 15.50-ի սահմաններում ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի շենքից դուրս գալիս ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնության ակտիվիստ Նարեկ Հովակիմյանին են մոտեցել երկու հաղթանդամ երիտասարդ և անհեթեթ պատճառաբանություններով փորձել են հեռացնել փողոցի բանուկ մասից: Նարեկը, կռահելով` ինչումն է բանը, փորձել է խուսափել նրանցից և փորձել է հեռանալ: Սակայն հետևելով Նարեկին` անծանոթները "Ուրարտու" խանութի մոտի գետնանցումի մոտ հարձակվել են նրա վրա հարվածներ տեղացել, այնուհետև դիմել փախուստի: Նարեկին օգնություն են ցուցաբերել մոտակա խանութի աշխատակիցները: Քիչ անց ժամանած շտապօգնության մեքենան Նարեկին տեղափոխել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունը և դատապարտում է նմանօրինակ բռնությունը և հայտարարում, որ ոչ մի պարագայում չի ընկրկելու իր որդեգրած ուղուց. դեռ ավելին` կրկնակի եռանդով է լծվելու իր գործին: ՀԻՄԱ-ն նաև հետևողական է լինելու, որպեսզի մեղավորները պատասխան տան օրենքի ողջ խստությամբ:
|
|||||||||