|
|
|||||||||
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ՍԱԴՐԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԱյսօր, ժամը 19-ի սահմաններում Հյուսիսային պողոտա են ներխուժել թվով շուրջ 20 տղամարդ, վիրավորական ու սադրիչ պահվածքով հարձակվել այնտեղ գտնվող քաղաքացիների վրա, ովքեր մասնակցում էին ամենօրյա «քաղաքական զբոսանքներին»:Սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում ծեծի են ենթարկվել մի քանի քաղաքացի: Վարձու այս քրեականների հարձակման ողջ ընթացքում դեպքի վայրի հարևանությամբ գտնվող ոստիկանությունն իրեն պահել է դիտողի դերում` չձեռնարկելով որևէ համարժեք քայլ, ավելին` հովանավորել է նրանց և, ըստ ականատեսների, միջոցներ ձեռնարկել այն անձանց նկատմամբ, ովքեր փորձել են նկարահանել այդ ամենը: Մենք հայտարարում ենք, որ այս վայրենությունը գործող հանցավոր վարչախմբի ձեռագիրն է, որի նպատակն է ահաբեկել իր դեմ պայքարի ելած հազարավոր քաղաքացիներին, վախեցնել նրանց` մասնակցել հուլիսի 4-ի համահանրապետական հանրահավաքին և ինչի համար այն չի խորշում օգտագործել վարձու խուժանին: |
|||||||||