ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Է ԱԿՏԻՎԻՍՏ ԱՐՍԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ

Այսօր (07.07. 2008), ժամը 15:15-ի սահմաններում Աբովյան-Թումանյան խաչմերուկից 11…887 արծաթագույն «Մերսեդես» մակնիշի մեքենայով առևանգվել է Սասուն Միքայելյանի` այսօր ընթացած դատավարության ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիայիա մասնակից ` Համաժողովրդական Շարժման ակտիվիստ Արսեն Ներսիսյանը:

Առևանգիչները փորձել են գողանալ ևս 2 մասնակցի, ինչը նրանց չի հաջողվել:
Սա դիտարկելով որպես բանդիտիզմի հերթական դրսևորում, խստորեն պահանջում ենք ոստիկանությունից` անհապաղ հայտնաբերել և պատասխանատվության կանչել առևանգիչներին:

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ