ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ

 

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունվարի 18-ին ընդունել է 2008թ. ՀՀ նախագահական ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գեռտ Արենսին, առաքելության ղեկավարի տեղակալ Փոլ Օ’ Գրեյդիին, քաղաքական վերլուծաբան Լոլիտա Ցիգանեին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը, առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը: Տեղի է ունեցել գործնական զրույց, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված նախընտրական իրավիճակի, նախագահական ընտրությունների ընթացքի, ինչպես նաեւ դիտորդական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր:

18.01.07