ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇՏԱԲՆԵՐ

 

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունվարի 18-ին այցելել է Քանաքեռ-Զեյթուն եւ Նոր-Նորք համայնքների իր նախընտրական շտաբներ: Քանաքեռ-Զեյթունի շտաբում առաջին նախագահը կրկին ցավակցություն է հայտնել «Ժողովրդավարական ուղի» կուսակցության վաղամեռիկ նախագահ Մանուկ Գասպարյանի կուսակիցներին եւ վստահություն հայտնել, որ նրա սկսած գործը կիսատ չի մնա: Այցելությունների ընթացքում առաջին նախագահը տեղերի ակտիվիստների հետ քննարկել է նախընտրական արշավի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Նախորդ օրը առաջին նախագահը այցելել էր Երեւանի Արաբկիր եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքների շտաբներ: Այցերի ընթացքում նրան ուղեկցել են Կենտրոնական շտաբի անդամ Արարատ Զուրաբյանը եւ Երեւանի քաղաքային շտաբի պետ Խաչատուր Սուքիասյանը:

18.01.08