ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Զոյա Թադեւոսյանի քարոզարշավի մեկնարկը տրված է

19 օգոստոսի 2008թ., Երեւան: Այսօր Վ.Վաղարշյան 12 հասցեում գտնվող նախընտրական շտաբում մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության կողմից Արաբկիր համայնքի թաղապետի թեկնածու առաջադրված Զոյա Թադեւոսյանի քարոզարշավը:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների, կուսակցության շարքային անդամների ու համակիրների, Արաբկիրի բնակիչների ուղեկցությամբ Թադեւոսյանը կշրջի համայնքում եւ հանդիպումներ կունենա իր ընտրողների հետ:

Լիահույս ենք, որ համայնքի բոլոր քաղաքացիները գործուն մասնակցություն կունենան այս միջոցառմանը, իսկ լրատվամիջոցներն անաչառ կերպով կլուսաբանեն նախընտրական եւ ընտրական գործընթացները:

Զոյա Թադեւոսյանի նախընտրական շտաբի մամլո ծառայություն