|
|
|||||||||
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱԶԳԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱԴԱՐՁԸՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը նախօրեին ստացել է Բելոռուսի նախկին նախագահ Ստանիսլավ Շուշկեւիչի եւ Բուլղարիայի նախկին վարչապետ Ֆիլիպ Դիմիտրովի հետեւյալ գրությունը:
«Մենք ամբողջ սրտով աջակցում եւ ողջունում ենք պրոֆեսոր Լեւոն Տեր-Պետրոսյանի նոր մուտքը իր մեծ երկրի՝ Հայաստանի, քաղաքական բեմահարթակ:
Տեր-Պետրոսյանը ղեկավարել է այն խաղաղ պայքարը, որը միավորեց Հայաստանի քաղաքացիական հասարակությանը՝ ավելի մեծ ազատություններ, ինքնուրույնություն, արժանապատվություն, աստիճանաբար նաեւ պետական անկախություն պահանջելու շուրջ:
Ինչպես մի ֆրանսիացի սովետաբան է գրել՝ «Բեռլինի պատը նախ սկսեց փլվել Հայաստանում», երբ այս փոքր խորհրդային հանրապետությունը Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ ճանապարհ հարթեց այն գաղափարների համար, որոնք հետագայում հաջողությամբ որդեգրեցին դեմոկրատական այլ շարժումներ եւ ժողովրդական ճակատներ՝ ներառյալ Բալթիկայում, Ուկրաինայում, Մոլդովայում եւ Ռուսաստանում: Հայաստանի անհնազանդության համարձակ գործողությունը ոգեշնչեց նաեւ Կենտրոնական Եւրոպայի գերեվարված ազգերին՝ հարստացնելով «Սոլիդարնոստի» փորձառությունը եւ ի վերջո հանգեցնելով 1989 թ. նրանց խաղաղ հեղափոխությունների ոսկեդարի բարձրակետին:
Որպես առաջնորդներ, որ մասնակցություն են ունեցել վերոհիշյալ իրադարձություններում, մենք արժանին են մատուցում Լեւոն Տեր-Պետրոսյանի այս կարեւոր եւ օրինակելի քայլին: Քաղաքականության մեջ նման փորձված եւ իրազեկ գիտնականի եւ կազմակերպչի վերադարձը կհարստացնի Հայաստանն ընտրության հնարավորությամբ, բանավեճով եւ ժողովրդավարական բազմակարծությամբ՝ հայ ժողովրդի հսկայական եւ հանրաճանաչ տաղանդը ծառայեցնելով առաջիկա դժվարին խնդիրների լուծմանը:
Առաջին Քրիստոնյա Ազգի Առաջին Նախագահը վերադարձել է իր երկիրը Առաջինը դարձնելու:
ՍՏԱՆԻՍԼԱՎ ՇՈՒՇԿԵՒԻՉ ՖԻԼԻՊ ԴԻՄԻՏՐՈՎ
|
|||||||||