ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՅՑ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ - 2

 Հունվարի 26-ին ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու  Լեւոն Տեր-Պետրոսյանը կմեկնի քարոզարշավի Կոտայքի մարզ:


  Քարոզարշավի ընթացքում հանդիպումներ տեղի կունենան Գառնիում, Գեղադիրում, Գողթում եւ այլ վայրերում (քարոզարշավի գրաֆիկը աղյուսակում): Քարոզարշավը լուսաբանող լրագրողների համար նախատեսված ավտոբուսը Երեւանից կմեկնի ժամը 10:45 րոպեին` Կոնսերվատորիայի դիմացից:

Հարգանքով`

Արման Մուսինյան
Մամլո խոսնակ

 

   Ժամանում -  տեւողություն   Բնակավայր    Միջոցառում
 1.    11:00  Մեկնում Երեւանից  
 2.  11:40-11:50  Ողջաբերդ    հանդիպում
 3.  12:00-12:10   Գեղարդ    հանդիպում
 4.  12:15-12:25   Հացավան    հանդիպում
 5.  12:40-12:50   Գառնի   Ծաղիկներ զոհված ազատամարտիկների գերեզմաններին
 6.  13:00-13:20   Գողթ    հանդիպում
 7.  13:30-14:15   Գառնի    հանրահավաք