ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կատարվածը իսկական պրովոկացիա էր: Պրովոկացիա է նաեւ այն, որ մեզ դրա համար ձերբակալել են:

 

Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական այցին Թալինի ամբողջ ժողովուրդը սպասում էր մեծ ոգեւորությամբ: Նախկինում եղած վախի հետքն անգամ չէր մնացել նրա գալու նախորդ օրերին: ՄԵնք նախապես տեղեկություններ ունեինք, որ ժողովրդի ուրախությունը հարամելու համար պրովոկացիաներ են կազմակերպվում ու դրանցից մի քանիսը կարողացել էինք կանխել: Սակայն հանդիպման ամենազգացմունքային պահին նախօրոք նախապատրաստված պրովոկատորներից մեկին հաջողվեց անել իր սեւ գործը: Նա խցկվեց առաջին շարքերը եւ անհարգալից խոսքեր ասաց Նախագահի հասցեին: Զայրացած մարդիկ նրան դուրս բերեցին հանդիպման վայրից: Մեզնից ոչ մեկը իրեն թույլ չի տալիս մասնակցել այն թեկնածուների հետ հանդիպմանը, որին չենք ընդունում, չնայած մենք էլ նրանց ասելու շատ բան ունենք:

Կատարվածը իսկական պրովոկացիա էր: Պրովոկացիա է նաեւ այն, որ մեզ դրա համար ձերբակալել են: Նպատակը այն է, որ դրանով խանգարեն մեր թեկնածուի քարոզարշավը: Մենք ազատամարտիկներ ենք, պատերազմ ենք տեսել, արյուն ենք տեսել ու շատ զրկանքներ: Մենք չենք ուզում, որ իշխանության կազմակերպած այս պրվոկացիան հասնի իր նպատակին: Դրա համար էլ կոչ ենք անում, որ չխանգարվի մեր սիրելի Նախագահի քարոզարշավը, որը անպայման ավարտվելու է  հաղթանակով: Եթե պետք է մի քանի օր էլ կնստենք: Միեւնույն է, հանդիպելու ենք ամենաուշը փետրվարի 20-ին, հաղթանակի օրը:  

ԺՈՐԱ ՍԱՓԵՅԱՆ
ՄԿՐՏԻՉ ՍԱՓԵՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

31.01.08