|
|
|||||||||
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՀՀ ԱՌԱԻՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ, ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվարի 6-ին ՀՀ Առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի է մեկնել Արարատի մարզ: Արտաշատում` ավազակապետության որջերից մեկում, չնայած բնակչության վրա նախորդող մի քանի օրերին գործադրած ճնշումներին, սպասվում էր չափազանց մարդաշատ հանրահավաք: Ժամը 13.15-ի մոտակայքում հանրահավաքի ժամանակ մի խումբ խուլիգաններ սկսել են քարեր, սառույցի և բետոնի կտորներ նետել ինչպես հանրահավաքի մասնակիցների, այնպես էլ հարթակի ուղղությամբ, որտեղ կանգնած են եղել ՀՀ Առաջին նախագահը եւ նրան սատարող քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Ըստ Արտաշատի բնակիչների` նրանք գործել են Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի որդու գլխավորությամբ: Հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը դիմել է միջոցառման անվտանգությունն ապոհովելու կոչված ոստիկաններին` կանխել սադրանքը եւ կարգի հրավիրել այն իրականացնողներին: Ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկել: Նույնպիսի անգործություն է դրսևորել նաև Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը, ով բարձրանալով հարթակ, սկսել է չքմեղանալ` հայտարարելով, թե նման բան չի տեսել: Չհանդարտվելով, դուսրպրծուկների հանցախումբը սկսել է քարեր նետել Լևոն Տեր-Պետրոսյանի մեքենայի ուղղությամբ: Ապա 7-8 հոգով հարձակվել են նրա անվտանգության ծառայության պետի տեղակալ, մեքենայի մոտ հսկողություն իրականացնող, պետական պահպանության ծառայության փոխգնդապետ Սարգիս Հովհաննիսյանի վրա` նրան մարմնական վնասվածքներ պատճառել գլխի շրջանում: Սարգիս Հովհաննիսյանը տեղափոխվել է հիվանդանոց:
|
|||||||||