ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի պետական համալսարանի դասախոսների հայտարարությունը

 

Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի փետրվարի 6-ին Արտաշատում ընտրողների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ: Խուլիգանների մի խմբի կատարած գործողությունները ըստ էության եղել են կյանքի համար վտանգավոր արարքներ ինչպես հրապարակում հավաքվածների, այնպես էլ նախագահի թեկնածուի ու նրա համախոհների համար: Անհանգստացնող է հատկապես այն, որ իրավապահ մարմինները չեն կատարել իրենց պարտքը և ոչ մի կերպ չեն փորձել կանխել ահաբեկչությունը ո՛չ կազմակերպման փուլում, ո՛չ էլ իրականացման: ՀՀ  ոստիկանության պաշտոնական հայտարարությունը սեփական անգործությունը կոծկելուն է միտված, մակերեսային է և խեղաթյուրելով իրականությունը չի արտացոլում միջադեպի բուն էությունը և վտանգավորությունը:

 


Մտահոգիչ է նաև այն փաստը, որ Հանրային հեռուստատեսությունը շարունակում է երկրում կատարվող ու հասարակական մեծ հնչեղություն ունեցող իրադարձությունները ներկայացնել աղավաղված ու աղճատված: Ավելին, որոշ դեպքերում Հ1-ը իր եթերը ամենևին չի խնայում այնպիսի լրատվական նյութերի վրա, որոնք կողմնակալորեն լուսաբանելով իրադարձությունները արհեստականորեն սրում են առանց այն էլ լարված նախընտրական մթնոլորտը, ինչը խիստ վտանգավոր է:

 


Արտահայտելով մեր վրդովմունքը ստեղծված իրավիճակի կապակցությամբ, իշխանություններից պահանջում ենք խստագույնս պատժել նման սադրանքների կազմակերպիչներին ու կատարողներին, ինչպես նաև ապահովել նախընտրական քարոզարշավի անվտանգությունը, նորմալ ընթացքը և անաչառ լուսաբանումը:


ք.Երևան, 8 փետրվար 2008թ.

 

Հակոբյան Հակոբ - ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, դոցենտ
Միքայելյան Լևոն - ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ
Տեպոյան Լիպարիտ - ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ
Հովհաննիսյան Զոհրաբ - ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ
Դանոյան Էդվարդ - ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ
Խաչատրյան Ռաֆիկ - ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ
Գալստյան Լևոն - ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ
Քամալյան Արմեն - ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, ասիստենտ
Գևորգյան Աշոտ - ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, դոցենտ
Մեսրոպյան Մեսրոպ - ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, ավագ գիտ. աշխատող
Հարությունյան Տիգրան - ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ
Գեղամյան Բագրատ - ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ
Սարգսյան Արշալույս - ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, ասիստենտ
Դումանյան Վահրամ - ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ
Կիրակոսյան Ալբերտ - ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Սերոբյան Ռուբեն - ասիստենտ
Հակոբյան Գուրգեն - ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ
Ղազարյան Հայկ - ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Էյրամջյան Տիգրան - գիտ. աշխատող
Մալխասյան Արա - ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ
Հարությունյան Արայիկ - պատմ. գիտությունների թեկնածու, դոցենտ
Նավասարդյան Կարեն - ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ
Սարդարյան Գագիկ - ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ
Ասլամաջյան Գևորգ - դոցենտ
Զաքարյան Վարդան- ասիստենտ
Բոյաջյան Վահե - բանաս. գիտությունների թեկնածու, դոցենտ
Ղազարյան Լուսյա - բանաս. գիտությունների թեկնածու, դոցենտ
Տոնիկյան Սոնա - բանաս. գիտությունների թեկնածու, դոցենտ
Մինասյան Երվանդ - դասախոս
Հակոբյան Տիգրան- դասախոս
Հարությունյան Լիլիթ - պատմ. գիտությունների թեկնածու, ասիստենտ
Միքայելյան Վլադիմիր - հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Խաչատրյան Նարինե - հոգեբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ
Վարդանյան Հասմիկ - գիտ. աշխատող
Գալստյան Նարինե - գիտ. աշխատող
Գևորգյան Գոռ - պատմ. գիտությունների թեկնածու, ասիստենտ
Կարամանուկյան Շահեն - պատմ. գիտությունների թեկնածու, ասիստենտ