ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանրիպումներ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի պաշտոնյաների և Վատիկանի դեսպանի հետ

Փետրվարի 12-ին «Արմենիա Մարիոթ» հոյւրանոցի Փառանձեմ Թագուհի սրահում ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը, իր նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի և մամլո խոսնակ Արման Մուսինյանի ուղեկցությամբ հանդիպել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գեերտ Հայնրիխ Աարենսին, քաղաքական խորհրդատու Լոլիտա Ցիգանեին և իրավական խորհրդատու Քարեն Գեյներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նախագահական ընտրությունների և քարոզարշավի ընթացքը: Լևոն Տեր-Պետրոսյանը դեսպան Աարենսին ներկայացրեց իր մոտեցումներն ու մտահոգությունները` նրա ուշադրությունը հրավիրելով հատկապես վերջին շրջանում իշխանությունների կողմից իր թիմակիցների նկատմամբ գնալով թափ հավաքող բռնությունների կիրառման փաստերի վրա: Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը:


Նույն օրը ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Սուրբ Աթոռ Վատիկանի դեսպան Կլաուդիո Գուջերոտիին (նստավայրը Թբիլիսի): Տեղի ունեցած մտերմիկ ու ոչ պաշտոնական զրույցի ընթացքում քննարկվել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում` ներքաղաքական, միջպետական և գիտական բնույթի: