ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանում ենք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:
Ներկայումս ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական ծայրահեղ դժվարին վիճակից կարող ենք դուրս գալ եւ Ղարաբաղի խնդրի հայանպաստ լուծմանը հասնելու միայն համաժողովրդական աջակցությունն ստացած, բացարձակ լեգիտիմությամբ օժտված նախագահի օգնությամբ:
Ի սկզբանե կանգնած լինելով երկրի եւ ժողովրդի շահերի պաշտպանության դիրքերում, խորապես պատասխանատու զգալով նրանց առջեւ, հիմք ընդունելով սկզբնական եւ տարածքային կառույցների որոշումները`
Հայտարարում ենք
Առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանում ենք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:
Միաժամանակ վստահ ենք, որ ելնելով երկրի եւ ժողովրդի իրական շահերից, Լեւոն Տեր-Պետրոսյանը կշարունակի հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը, մասնավորապես էլ ավելի խորացնելով իր իսկ կողմից հիմնադրած հայ-ռուսական փոխշահավետ հարաբերությունները:
«Ազգային վերածնունդ» կուսակցություն
13.02.2008թ.
|