|
|
|||||||||
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՀանդիպում «Ժառանգություն» կուսակցության վարչության հետՓետրվարի 15-ին ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության վարչության հետ: Ջերմ մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը և վարչության անդամները քննարկել են Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներ: Մասնավորապես` Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հանգամանալից անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության բացահայտման, կոռուպցիայի դեմ պայքարի և կադրային քաղաքականության հիմնահարցերին:
|
|||||||||