ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ցուցահանդես "Ֆակտում"

Փետրվարի 17-ին ժամը 20:00-22:00   տեղի կունենա "Ֆակտում" խորագրով ժամանակակից արվեստի ցուցահանդես: Ներկայացվելու են Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող քսանից ավելի հայ արվեստագետների աշխատանքներ վիդեո-արթ ժանրում: Ցուցադրությունը գործելու է միայն մեկ երեկո "Ռոսիա" առեւտրի կենտրոնի շենքում, մուտքը Խորենացի փողոցի կողմից: Կազմակերպված է ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող մի խումբ արվեստագետների կողմից: